
Կրթական ծրագրի 50% հենքը ծրագրավորման գիտելիքներն են։ Դասերը անցկացվում են ԵՊՀ-ում և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC), օգտագործելով վերջինիս համակարգչային և ծրագրային ռեսուրսները։ Ծրագրում ուսումնասիրվում են կիրառական մաթեմատիկայի և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներ։ Ծրագրի գլխավոր նպատակներից է այս մեթոդների ընկալման խորացումը ուսանողների մոտ այնպիսի մակարդակի հասցնել, որ ուսանողները կարողանան կիրառել այդ տեսական գիտելիքները գործնական իրավիճակներում։ Դասավանդման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն խորապես ուսումնասիրել իրական տվյալներ, որոնք տրամադրվում են ծրագրի գործընկերների կողմից։ Այդ տվյալների օրինակով ուսանողները սովորում են աշխատել նորագույն և ամենատարածված մասնագիտական գործիքակազմի հետ։ Ծրագրի ընթացքում նաև ուսումնասիրվում են տվյալներ կուտակելու հարցեր, քանի որ մեր օրերում ընկերությունների համար լուրջ խնդիր է իրենց տվյալների պահպանման կառուցվածքների օպտիմալացնելը՝ առանց նվազեցնելու այդ տվյալների անվտանգությունը։
Սույն մագիստրոսական կրթական ծրագիրը ամբողջովին սինխրոնիզացված է ԱՄՆ հեղինակավոր Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագրի հետ։ Ավելի մանրամասն Սան Խոսեի պետական համալսարանի և «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսկան ծրագրերի համագործակցության մասին կարելի է գտնել Միջազգային համագործակցություն բաժնում։
Ընդհանուր դասընթացներ Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում (Փայթն) Ռազմավարական պլանավորում Մասնագիտական դասընթացներ Տվյալների վերլուծության մաթեմատիկական մեթոդներ և հաշվարկներ (օտար լեզվով) Մաթեմատիկա և հավանականությունների տեսություն տվյալագետների համար Մասնագիտական դասընթացներ Պարտադիր Բիզնես գործընթացները և տվյալների վիզուալիզացիա Տվյալների բազաների կառավարում Data Mining տեխնոլոգիա Մեքենայական ուսուցում Նեյրոնային ցանցեր և խորը ուսուցում Կամընտրական Տնտեսագիտություն տվյալագետների համար Տեխնոլոգիական Ձեռներեցություն Մեծ տվյալների տեխնոլոգիաներ Էկոնոմետրիկա և ժամանակային շարքեր տվյալագետների համար Տվյալների շտեմարաններ և խողովակագիծ (Data Warehouse and Pipeline) Մեծ լեզվային մոդելների կիրառումներ (Large Language Model Applications) Բաշխված համակարգերը տվյալների ինժիներիայի համար (Distributed Systems for Data Engineering) Համակարգչային տեսողություն (Computer vision) Ամպային համակարգերի կառավարում և տեղեկատվական անվտանգություն Գեներատիվ մոդելների կիրառումներ (Generative Model Applications) Սպառողի վարքագիծ Բայեսյան վիճակագրություն ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՄԱՍ Գիտական սեմինար Մասնագիտական պրակտիկա Մագիստրոսական թեզ |