Ծրագրի մասին

2017 թվականից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը  առաջին անգամ փորձում է Հայաստանում ստեղծել մի այնպիսի միջդիսցիպլինար ծրագիր, որը  կկարողանա պատրաստել մրցունակ, միջազգային կրթության որակներին համապատասխան մասնագետներ։  «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրիրը ունի շատ կարևոր մի առանձնահատկություն, այն պատրաստում է մասնագետներ, որոնք ներկայացնում են միանգամից երեք ոլորտ՝ մաթեմատիկա, ծրագրավորում և բիզնես վերլուծություն։ Միևնույն ժամանակ ծրագիրը կենտրոնացած է բիզնես գործընթացներում այդ գիտելիքների պրակտիկ կիրառությունների վրա և չի հանդիսանում զուտ տեսական, վերացական գիտելիքների տրամադրման գործիք։ Այսպիսի մասնագետների առկայությունը շուկայում կարող է ունենալ ուղղակի տնտեսական էֆեկտներ, ինչպես ՏՏ  ոլորտում, այնպես էլ ողջ տնտեսության մեջ։

2018 թվականից ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը  համագործակցում է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի հետ, ուստի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսումնական ամբողջ ծրագիրը լիովին սինխրոնիզացված է Սան Խոսեի պետական ​​համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի հետ: Շնորհիվ այդ բոլոր փոփոխությունների, այս տարվա սեպտեմբերից «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի երեք լավագույն ուսանողներ հնարավորություն են ստացել շարունակել իրենց կրթությունը ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով տվյալագետի կրկնակի դիպլոմ։