![](https://www.dsb.am/wp/wp-content/uploads/2021/06/datasciencearm1920x10803.png?w=1024)
2017թվականից Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործում է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ տվյալագիտության բարդ, հետաքրքիր և հեռանկարային ոլորտում: Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության մի մասնիկը դառնալ` տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջների հետ: ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ:
![](https://www.dsb.am/wp/wp-content/uploads/2020/06/nkar-da2b2098.jpg?w=750)