Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի տևողությունը

Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի տևողությունը երկու տարի է։

Որքա՞ն է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի վարձը

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը տարեկան կազմում է 900 հազար դրամ։

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը ունի՞ անվճար տեղեր

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի առաջին փուլի ուսանողներին կտրամադրվի չորս անվճար տեղ։

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողը կարո՞ղ է համատեղել ուսումը աշխատանքի հետ

Այո, ուսումը աշխատանքի հետ կարելի է համատեղել, քանի որ դասերը անցկացվում են երեկոյան ժամերին՝ 18:00-21:00:

Որտե՞ղ են անցկացվում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասերը

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասերը անցկացվում են ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում և ISTC կենտրոնում՝ օգտագործելով իրենց տրամադրած ծրագրային և համակարգչային ռեսուրսները։

Կա՞ն scholarship-ի հեռանկարներ

Յուրաքանչյուր տարի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողները արժանանում են scholarship-երի՝ ուսման վարձի չափով։

Ինչպե՞ս է կատարվում ընդունելությունը

Անցկացվում է քննություն, քննական խնդիրների նմուշները, հարցաշարը և օգտակար գրականությունը ներկայացված է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ բաժնում։

Ի՞նչ առարկաներ են ներառված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում

Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանը  ներկայացված է  Ուսումնական պլան բաժնում ։